ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Համահայկական դատարկաբանություն

Համահայկական դատարկաբանություն
11.01.2025 | 11:21

Անցյալ տարեվերջին կայացած դրամահավաքի արդյունքները «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը Պետրոս Ղազարյանի մոտ ամփոփելիս, առանձնահատուկ հրճվանքով հայտարարեց, որ դրամահավաքի արդյունքում հավաքագրվել է 15,302,500 ԱՄՆ դոլար, որը, ըստ Արշամյանի, վերջին 10 տարիների հավաքագրված ամենաբարձր ցուցանիշն է: Պետրոս Ղազարյանը մոռացավ ասել, որ այդքան գումար Ադրբեջանում մեկ օրում կաշառք են տալիս միմյանց և չհետաքրքրվեց, թե այդ գումարով ռազմավարական նշանակության ի՞նչ մանկապարտեզ կարելի է կառուցել` հանած հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձն ու տրանսպորտային ծախսերը:

Տարեսկզբին էլ հիմնադրամն իր կայքէջում այսպիսի տեքստ է դրել. «Հայաստան» համահայկական հիմնադրամը ԱՄՆ–ում բռնկված անտառային հրդեհների կապակցությամբ իր զորակցությունը և կարեկցանքն է հայտնում Լոս Անջելեսի բնակիչներին և հայ համայնքին»:

Հիմնադրամի ղեկավարությանը հիշեցնեմ, որ իրենք կոչվում են ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ, ուստի դատարկ զորակցության փոխարեն կարելի էր հայտարարել, որ հիմնադրամը պատրաստ է միջոցներ տրամադրել ու աջակցել անօթևան մնացած մեր հայրենակիցներին` թեկուզ դա հնչեր շատ խորհրդանշական ձևով:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Լուսանկարը` հիմնադրամի կայքէջից

Դիտվել է՝ 3615

Մեկնաբանություններ